Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, չմասնակցի 2018թ. նախագահական ընտրություններին, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:
 Նրա խոսքով՝ Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Դեռ հայտնի չէ: Մի՛ շտապեք: Նա սիրում է օրիգինալ քայլ անել: Նրա դրածոն ավելի մեծ հնարավորություն ունի»,-ասել է Ժիրինովսկին:
 Նա նաև հավանական է համարել, որ Պուտինը կարող է իր պաշտոնը տալ հետնորդին: «Նա կլինի կրեմլյան խմբավորման ներկայացուցիչ»,-հավելել է Ժիրինովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել