Life.panorama.am-ը գրում է. «Կոստյումների ինստիտուտի պարահանդես - 2017» -ին, որը կայացել է օրերս, Քանյե Վեսթը ներկա չէր, և այս փաստը շատ խոսակցությունների առիթ տվեց: Քիմ Քարդաշյանը միջոցառմանը եկել էր քույրերի հետ, իսկ Քանյեի բացակայության առնչությամբ տարբեր վարկածներ սկսեցին շրջանառվել:
Ամենահավաստիներից մեկն այն է, որ Քանյե Վեսթը բարկացած է Քիմ Քարդաշյանի վրա, քանի որ վերջինս ոչինչ չի արել, որպեսզի համացանցում չտարածվեն իրեն հեղինակազրկող լուսանկարներ:
Բանն այն է, որ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, հանգստանալիս է եղել Մեքսիկայում, և նրա լողազգեստով լուսանկարները, որոնք չեն «մշակվել» «Photoshop» ծրագրի միջոցով, հայտնվել են համացանցում:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/05/04/kim/608917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել