Տեսա՞ք, որ ամերկյան հարվածից Սիրիային ոչ մի ապոկալիպսիս և պատերազմ չհետևեց, նույնիսկ հակառակը: Հարցը ոչ թե պատերազմն էր, այլ դիրքերի ճշտումը. ամերիկացիները չեն պատրաստվում ռուսների ու պարսիկների ձեռը հանձնել Ասորիքն, առավել ևս՝ Մերձավոր Արևելքը: Հարվածներին հետևեցին ամերիկյան-ռուսական այցեր, Թրամփի և Պուտինի հեռախոսազրույց, իսկ այսօր ստորգրավեց անվտանգության գոտիների ստեղծման մասին համաձայնագիրը՝ մի բան, որ առաջարկում էր Թրամփը դեռ հունվարին, բայց էն ժամանակ ռուսներն ասին՝ էս ինչ հիմարություններ ես խոսում, այ տղա: Իսկ հիմա պարզվեց՝ հիմարություն չի, լավ բան ա: Ինչը և պահանջվում էր ապացուցել: Քիմիական զենքի մասին էլ մոռացանք, կհիշենք նորից, երբ պետք լինի, որ հիշենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: