Tert.am-ը գրում է.
 Մեծամորում Կարապետյանների ընտանիքի մասին արդեն բոլորը գիտեն և անհամբեր սպասում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակին:
 Ընտանիքի անդամները հավաքվել են, ապագայի նկատմամբ դրական հույս ունեն, սակայն հետագան դեռևս դժվար են պատկերացում: Աննայի, Թեհմինեի, Ռոզիի, Լիլիթի և Արայի ծնողներն ապրում են Մեծամորի 16 քառակուսի մետր տարածք ունեցող 1 սենյականոց բնակարանում:

 «Եթե մի երեխա լիներ, ապա կարող էինք այստեղ մի կերպ տեղավորել, բայց հինգ հոգի հաստատ չենք կարող, չգիտեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հնգյակի տատիկ Ռոզա Մարուքյանը:
 Տատիկն ու հորեղբայրը երեխաների ծնվելուն սիրով սպասել են, արդեն բաժանել և որոշել են, թե երեխաներին ինչպես են խնամելու: Նրանց համար կարևորն այն է, որ փոքրիկներն արագ ոտքի կանգնեն:
«Ես անակնկալի եմ եկել, շատ էի սպասում իրենց ծնվելուն»,- պատմեց հորեղբայր Աբրահամ Կարապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել