Life.tert.am-ը գրում է.
 Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շարունակվում է «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմը։ Հրաչ Քեշիշյանի ֆիլմն առնչվում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող երկու տարիներին։ Ֆիլմի կերպարներին մարմնավորում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի դերասաններ։ Tert.am Life–ը կապ է հաստատել վրաց հայտնի դերասան Ջումբեր Կուկիելիի հետ և զրուցել «Եղնիկների կածանում» իր մարմնավորած դերի մասին։
 «Առաջարկը ստացել է իմ մենեջերը։ Մենք զրուցեցինք հայկական կողմի հետ և համաձայնության եկանք։ Սա իմ առաջին համագործակցությունն է հայ ռեժիսորի հետ։ Ինձ համար նկարահանումները լավ են ընթացել։ Ֆիլմը չեմ դիտել, այնպես որ, չեմ կարող կարծիք հայտնել։ Ուզում եմ, որ այն լավ ստացված ֆիլմ լինի»,– ասաց դերասանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել