Սոմալիի հասարակական աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլլահ Շեյխ Աբասը սպանվել է հատուկ ծառայությունների կողմից, որոնք նրան շփոթել են զինված իսլամիստի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Նախարարը սպանվել է իր մեքենայում՝ Մոգադիշոյում գտնվող նախագահական նստավայրի մոտ: Արտակարգ դրության կապակցությամբ Սոմալիի նախագահն ընդհատել է իր այցը Եթովպիա:

Գործակալության փոխանցմամբ՝ Սոմալիում նախկինում ևս տեղ են գտել նման սխալներ. երկրում մեծ է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:

Աբասը Սոմալիի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել