Tert.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սուբսիդավորման ճիշտ ձևաչափ ունենալու հանձնարարական ունի, որովհետև յուրաքանչյուր սուբսիդիա հարկատուների գումարների հաշվին է:

Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գերակա նպատակով վարկերը սուբսիդավորելու մասին հանձնարարականին:


«Գերակա ոլորտները մի քանիսն են՝ ագրոբիզնեսը, ՏՏ ձեռնարկությունները, արտահանման ուղղվածություն ունեցող սուբյեկտները և այլն: Այստեղ մենք տնային աշխատանք ունենք անելու: Այս հանձնարարականն առաջին անգամ եմ լսել, իսկ գաղափարական մասով մենք այդ հանձնարարականները վարչապետից բազմիցս ունեցել ենք: Երեք նախարարություն հանձնարարական ունի սուբսիդավորելու ճիշտ ձևաչափ ունենալու վերաբերյալ, որովհետև պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր սուբսիդիա մեր հարկատուների գումարների հաշվին է: Այնպիսի գործիքակազմ պետք է լինի, որ առավելագույնս ծառայի իր նպատակին»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել