Անկարան մտադիր է մոտակա ժամանակներս Մոսկվայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ արդյունավետ բանակցություններից հետո, որոնք կայացել են Սոչիում, սկսվել է նոր գործընկերություն ՌԴ-ի հետ: Այժմ կարագացնենք հարաբերությունները Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչպես նաև երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը»,-ասել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել