Life.panorama.am-ը գրում է.

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը, ինչպես արդեն հայտնել էինք, Անջելինա Ջոլիից բաժնվելուց հետո առաջին անգամ նկարահանվել է GQ ամսագրի միանգամից 3 շապիկների համար ու հարցազրույց տվել՝ խոսելով Ջոլիից բաժանման մասին։Այժմ արդեն տարածվել է ամսագրի համար արված նոր նկարներ։ Ներկա պահին դերասանն ապրում է Լոս Անջելեսի իր տանը՝ Ժակ անունով շան հետ։ Փիթը մտածում է միայն 6 երեխաների խնամակալության մասին։
Փիթն ասել է, որ երբ խոսքը վերաբերում է երեխաների խնամակալությանը, ապա ինքն իրեն զգում է ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում ու ավելացրել, որ Ջոլի հետ փորձում են պայմանավորվել։
«Ես լսեցի, թե ինչպես փաստաբաններից մեկն ասաց, որ այս դատարանում ոչ մեկ չի հաղթում, այս դատն այն մասին է, թե ում է ավելի վատ լինելու։ Սա իսկապես այսպես է, մի ամբողջ տարի ես անցկացնում, որ ապացուցես քո ճշմարտացիությունը։ Իսկ իրականում սա միայն ատելության ներդրում է միմյանց նկատմամբ»,-ասել է Փիթը՝ ավելացնելով, որ Ջոլիի հետ պայմանավորվել են երեխաների խնամակալության հարցում ու այժմ ոչ մեկը չի պահանջում միայնակ խնամակալություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/05/04/brad/608805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել