Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017 թվականի մարտին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով:
2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1706140606352152&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել