«Ես անձամբ հիասթափություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ուսուցչական կո­լեկտիվի ու ծնողների նկատմամբ վարչական ռեսուրսի կիրառմամբ առերևույթ ճնշումներ գործադրած դպրոցների տնօրենների ու աշխատակիցների գործով քննությամբ որևէ հանցակազմ չբացահայտվեց, թեպետ ձայնագրություններն ինք­նին կարծես համոզիչ գործեր էին:
Քաղաքացիական հասարակության կողմից նման ապացույցներ ձեռք բերելը խիզախ քայլ էր, և սա մի խիզախություն է, որը պետք է պաշտպանության արժանանա և ոչ հակընդդեմ մեղադրանքների կամ հաշվեհարդարի:

Պարոն Իոաննիսյանի գործն իր լուծումը կստանա դատական կարգով, և մենք հուսով ենք, որ դատավորներն անկախ կերպով քննության կառ­նեն բողոքներն ու մեղադրանքները և կկայացնեն որոշում՝ հիմնված օրենքի վրա»,- մեր թղթակցին ասել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դատական գործերի հարուցումը մանկապարտեզների և տնօրենների ձայնագրությունների կապակցությամբ:

Ըստ դեսպանի՝ առկա ար­ժանահավատ տեղեկություններն իրենք կարող են օգտագործել և կօգտագործեն, որպեսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մաս­նակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցա­ռումներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել