««Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ գուցե հեշտացնի ընդդիմության անելիքը, բայց հնարավոր է նաև ամբողջ սպեկտորը չփակի և  ընտրազանգվածի մի մաս մնա չկողմնորոշված»,- «ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքերով կա որոշակի հուսահատվածություն, պասիվություն և առաջիկա ընտրությունները հանրությանը շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան խորհրդարանական ընտրությունները:


«Ուստի կարծում եմ մասնակցությունը ավելի քիչ կլինի»,- ընդգծեց նա:


Ռուբեն Սարգսյանը կարծում է, որ առա­ջիկա ընտրություններում իշխանությունը ընտրակաշառքի մեթոդին շատ ավելի քիչ կդիմի. «Ֆինանսական հոսքերը, կարծում եմ, պակասել են խորհրդարանական ընտրություններում: Կարելի է կանխատեսել, որ ավելի քիչ կբաժանվի, քան Ազգա­յին ժողովի ընտրությունների ժամանակ»»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել