Կոլումբիայի բնակչուհին կուլ է տվել 90 հատ 100-դոլարանոց թղթադրամ՝ նախկին քաղաքացիական ամուսնու հետ դրանք չկիսելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սանտանդեր դեպարտամենտի դատախազությանը։

Image result

28-ամյա կինը կերել է 9000 դոլար, որն իրենք կուտակել էին համատեղ կյանքի ընթացքում։ Արդյունքում նա ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, ովքեր նրա ստամոքսից դուրս են բերել արտասովոր «ընթրիքը»։

Պիտանի վիճակում է մնացել 5700 դոլարը։ Դատախազությունում հայտնել են, որ նրա դեմ հավակնություն չունեն, քանի որ գումարները ստացվել են օրինական ճանապարհով՝ զույգի մի շարք ակտիվների վաճառքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել