Ամերիկացի պատմաբան և հրապարակախոս Դևիդ Ջեյ Հարրոուն կհրապարակի Բարաք Օբամայի պաշտոնաթողությունից ի վեր նրա մասին առաջին կենսագրական գիրքը ՝ «Ծագող աստղ. Բարաք Օբամայի ստեղծումը» վերնագրով, որը նոր բացահայտումներ է անում նախկին առաջնորդի ոչ միանշանակ անցյալի վերաբերյալ՝ գրում է The Daily Mail-ը:
Գիրքը շոշափում է 22-ամյա Օբամայի հարաբերությունները 25-ամյա Ժենեվև Քուկի հետ, որը կծու մանրամասներ է պատմել ապագա նախագահի հետ ունեցած իր սեռական կյանքի մասին: Նա նաև պատմել է, թե ինչպես էին երիտասարդ սիրահարները զվարճանում երեկույթներին՝ կոկաին և մարիխուանա օգտագործելով:
Նշվում է, որ Օբաման Քուկի հետ իր հարաբերությունները պահպանել է ընդհուպ մինչև կնոջը՝ Միշելին հանդիպելը:











Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել