Իրանի Գոլեստան նահանգում քարածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 21-ի՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Պայթյունը տեղի է ունեցել Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Երկրի շտապ բուժօգնության ղեկավար Փիր Հոսեյն Քուլիվանդը հայտարարել է, որ փլատակների տակ ամենաքիչը 90 մարդ է մնացել, 28 տուժածների հիվանդանոց են տեղափոխել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել