Armtimes.com-ը գրում է.Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, որն այսօր ԿԸՀ-ի կողմից պատգամավորական մանդատ ստացավ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վիրավորական է այն ամենը ինչ տեղի է ունենում ինքնաբացարկի դիմումների հետ կապված:
«Բնականաբար կա օրինազանցություն, հետեւանքը չեմ կարող ասել, իրավաբան չեմ, պետք է փաստաբաններն ասեն»,- ասաց Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե դիմելո՞ւ եք իրավապահներին այն բանի համար, որ իր անունից պատրաստված նոտարական վավերացմամբ փաստաթուղթ է ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ եթե փաստաբանները գտնեն, որ կա հանցանք, ապա կդիմի Գլխավոր դատախազություն:
Եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկյանն է այդ որոշման հեղինակը, դուք էլի կդիմե՞ք իրավապահներին, Սերգեյ Բագրատյանն այսպես պատասխանեց. «Հարցի մեջ անպայման պրովոկացիա մի մտցրեք: Եթե ես իմանամ որ որեւէ մեկը… դուք վստահ եղեք, որ եթե որեւէ մեկն իմ նկատմամբ անարդարացի որոշում է կայացրել, բնականաբար, ես բոլոր քայլերին դիմելու եմ»: Armtimes.com-ի ճշտող հարցին՝ այդ թվում Գագաիկ Ծառուկյանը, նա հստակեցրեց. «Ով ուզում է լինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/111068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



