Tert.am-ը գրում է.
 Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեծամորցիների Կարապետյանների ընտանիքին, որն այսօր հնգյակ է ունեցել, կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ:

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը:
 7.5 մլն դրամից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլն-ը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
 Վերջում Անուշ Դանիելյանը շնորհավորել է ընտանիքին՝ գրելով.« Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է»:
 Հիշեցնենք, որ  «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:  
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը  Tert.am-ի հետ զրույցում  ասաց, որ  եթե երեխաների մայրն աշխատող է, պետք է, որ արդեն ստացած լինի մայրության նպաստ՝ գործատուից, իսկ եթե աշխատող չի, ապա պետք է նրան  վճարվի մայրության նպաստ, որպես չաշխատող մայր։
 «Հիմա անցնենք բալիկներին, երեխաների ծննդյան կապակցությամբ տալիս ենք միանվագ նպաստ: Նպաստի չափը կախված է նրանից, թե առաջին երեխան է, երկրորդ, երրորդ, չորրորդ, թե հինգերորդ: Առաջին 2 երեխաների դեպքում տալիս ենք 50 հազար դրամ, երրորդ-չորրորդ երեխաների դեպքում՝  մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում տալիս ենք 1.5 միլիոն դրամ: Հիմա այս ընտանիքում ծնվել են 5-ը, այս դեպքում գոյություն ունի տերմին՝ կարգաթիվ, այսինքն՝ ամենաբարձր կարգաթիվ… սկզբում ծնվեց մեկը, 15 րոպե հետո՝ մեկը, երկու կարգաթիվ և այսպես մինչև հինգը: Նշանակում է՝ բոլոր երեխաներին տալու են բոլոր հինգի համար նախատեսված նպաստը: Այսինքն՝ 5 անգամ 1.5 միլիոն դրամ, որը կազմեց 7.5 միլիոն դրամ»,-ասաց նա:
 Անահիտ Գալստյանը բացատրեց, թե ինչու է տրվում գումարը ծնողներին տրվում առանձին, իսկ երեխաներին՝ առանձին։
 «Այս կես միլիոնը՝ քեզ, պամպերս կառնես, թե տունդ կվերանորոգես, սայլակ կառնես, թե մեկ ամիս կուտես-կխմես, քո խնդիրն է, էս 500 հազարը քոնն է, բայց էն մեկ 1 միլիոն դրամը,  գցվում է երեխու անունով և նպատակն այն է, որ այդ փողը մնա ու այդ 1 միլիոնը դառնա 4 միլիոն ու 100 հազար դրամ, որովհետև դրա վրա տոկոս է աշխատելու»:
Սակայն երեխաները կարող են այդ 4 միլիոն 100 հազար դրամանոց դրամագլխին տիրանալ 18 տարեկանից հետո: 
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել