Newmag.am-ը գրում է.

Բաքվից մոտ 20 կմ դեպի արևմուտք տեղակայված զորավարժարանում Ադրբեջանի և Թուրքիայի զինուժերը համատեղ հնգօրյա կրակային վարժանքներ են սկսել: Ադրբեջանական լրատվամիջոցները քարոզչական ակտիվ ֆոն են ապահովում: Վարժանքները բացառիկ ու աննախադեպ են ներկայացնում: Իրականում և պաշտոնական տվյալով զորավարժությանը ներգրաված է 1000 զինծառայող: Համեմատության համար՝ երկու շաբաթ առաջ կայացած ադրբեջանական զորավարժությանը մասնակցում էր 30 հազար զինծառայող:
Զորավարժությանն անցկացվում է 80 միավոր զինտեխնիկայով, 60 միավոր հրետանային համակարգով: Վարժանքին միացել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ 12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով: Կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: Զորավարժության հայտարարվող նպատակը փորձի փոխանակումը, կոորդինացիայի զարգացումը, գլխավոր շտաբերի՝ զորավարժություների համատեղ պլանավորման մարզումն է:
Ապրիլի 16-21-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավված էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա: Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը՝ Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ