Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին զեկուցողն ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

«Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրվում է անդամակցության հարցով, անհրաժեշտ է, որ Անկարան դա ցույց տա»,- նշել է Փիրին:

Նա հայտարարել է, որ անդամակցության հարցում ԵՄ-ն որևէ երկրի, այդ թվում և Թուրքիայի սպառնալիքներին չի պատրաստվում ենթարկվել: «Եթե ցանկանում են մտնել Եվրամիություն, ստիպված են բավարարել չափորոշիչներին: Սակայն Թուրքիայում բացարձակապես նման բան չեմ տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բանակցությունները դադարեցվեն»,- ասել է Փիրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել