Ադրբեջանական ԶԼՄ-ները զզվանքի աստիճանի կանխատեսելի են: Երեկվա ընթացքում երկու զինվոր են կորցրել, մեկը ինքնասպանա եղել, մյուսին սպանել են: Երկուսն էլ Բաքվի զորամասերում: 

Ինչպե՞ս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից: Հին ավանդական մեթոդով. հրապարակելով, թե հայերը կրկին անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Դրան կհաջորդի թշնամի հայերի մասին նյութերի տարափ, մինչև ներքին ուշադրությունը կշեղվի արտաքին վեկտորի ուղղությամբ:

Կամ էդ հասարակությունը մի օր քնից կզարթնի, կամ չի զարթնի, ինչը կնշանակի, որ ղեկավարների, քարոզիչների ու սովորական ժողովրդի հոգեբանությունը նույնն է, իրար արժեն: Ինչը իր հերթին կնշանակի, որ դարավոր թշնամանքը հաղթահարել անհնար է՝ բազային արժեքների հակասության պատճառով:

Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունը հիշեցի այն մասին, որ մեր հասարակությունները զարգանում են հակադարձ համեմատական ուղղություններով: Համաձայն եմ լռիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել