168.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:

«Եթե սադրանքներ լինեն, մենք կարձագանքենք», – գերմանական DPA գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել