Life.panorama.am-ը գրում է.

Որոշակի մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է կանխել ստամոքսի քաղցկեղը, որը չարորակ ուռուցքների մեջ լայն տարածում ունի։
Ստամոքսի քաղցկեղի կանխման հարցում, պարզվում է, մեծ դերակատարում ունի թթու կաղամբը, որը հարուստ է վիտամին C-ով։ Թթու կաղամբը չափազանց սննդարար է ու բուժիչ։
100 գրամ թթու կաղամբը պարունակում է 20մգ վիտամին C, ինչպես նաև վիտամին A, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում, նատրիում և սպիտակուցներ: Այն վիտամին B12-ի հիամալի աղբյուր է և, հետևաբար, խորհուրդ է տրվում հատկապես բուսակերներին։
Կարմիր կաղամբը 7 անգամ ավելի բուժիչ է, քան սովորականը և նրա գույնն էլ արդեն հուշում է, որ այն պարունակում է անտոցիաններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել