Armsport.am-ը գրում է.

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ ըմբիշները պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ Սիրունյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովը, իսկ Կետոևինը` Տարիկ Ազոուզին (Բելառուս):

Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը՝ մայիսի 2-ին, հայ ըմբիշները չկարողացան մեդալ նվաճել:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը իր մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին և դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ Աթլին չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Իսկ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը 1/8 եզրափակչում հաղթեց Իսրայելը ներկայացնող Դավիթ Ռադչենկոյին, սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին:  Այունհետև՝ Թամրազյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացավ, սակայն այստեղ ևս պարտվեց՝ զիջելով լեհ Զբիգնիև Մատեուշ Բարանովսկուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել