«Նորից ֆեյսբուքում հայտնվեց հայ աղջկանից և սևամորթ ամուսնուց բաղկացած ընտանեկան մեկ այլ զույգի նկարը, և էլի սկսվեց «ուսյալ» հայրենասերների խրախճանքը «հայի գենի» վերաբերյալ: Մարդիկ ամենայն լրջությամբ պնդում են, որ կա, ասենք, հայկական գանգ և ոչ հայկական՝ չիմանալով, հավանաբար, որ այդ տեսությունն իրենցից մոտ 80 տարի առաջ պետական մակարդակով կյանքի էին կոչում Գերմանիայի իշխանությունները:  Նրանք ունեին գանգերի հստակ մոդելներ, որոնց մի մասը համապատասխանում էր «արիական» չափանիշին, իսկ մյուսը՝ ոչ: Մեկը, հետևաբար, բարձր կարգի ազգ է, մյուսը՝ ցածր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-խմբագրականում գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել