««Ելք» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանն ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում քարոզարշավի ընթացքը՝ չհաշված, որ դրանում բացակայում է նախընտրական քարոզչության հիմնական բաղադրիչներից մեկը՝ քաղաքական բանավեճը, որպես քաղաքացու ընտրությունը կանխորոշող կարևոր գործոն և միջոց:
- Լավ կլիներ, որ բանավեճ լիներ, որն ավելի լսելի է, ավելի դիտարժան և հնարավորություն է տալիս ակտիվացնելու ընտրողներին, ավելի շատ մարդկանց ներգրավելու ընտրական գործընթացում: Ցավոք, հակառակ կողմը խուսափում է բանավեճից:
- Պարտադի՞ր է, որ բանավեճն անպայման առաջին դեմքերի մակարդակով լինի:
-Չէ, ինչո՞ւ: Կարևորը՝ համարժեք մարդ լինի. ասենք՝ մեր ցուցակի երկրորդ համարը բանավիճի իրենց ցուցակի երկրորդ համարի հետ, հինգերորդը՝ հինգերորդի, երրորդը՝ երրորդի: Որևէ խնդիր չենք տեսնում:
-Թվում էր, թե այս ընտրություններում փորձելու եք մի քայլ առաջ գնալ՝ նոր տարրեր մտցնել ձեր քարոզչական զինանոցում, բայց կարծես թե գնում եք տրորված ճանապարհով. կրկնում եք այն, ինչ անում էիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նոր գաղափարի պակա՞ս կա:
-Մենք խնդիր չենք դրել ինչ-որ հնարքների դիմելու, տարբեր հնարքների միջոցով մարդկանց մեր կողմը քաշելու. ընտրողների հետ անմիջական շփում ենք նախընտրում»,- գրում է թերթը»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել