Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները կոչ են անում բնակչությանը չորեքշաբթի դուրս գալ «մեգա-ցույցի»։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Image result

Ընդդիմության ակտիվիստները փողոցներում բարիկադներ են կառուցել՝ պահանջելով նոր ընտրություններ։ Երկրում քաղաքական ու տնտեսական ճգնաժամը խորանում է։

Ընդդիմությունը բողոքում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ՝ ստեղծելու նոր խորհրդարան, որը կփոխարինի ներկայիս Ազգային ժողովին և կունենա երկրի սահմանադրության փոփոխման լիազորություններ։

Երկրում սահմանվել է հրազենի կրման ժամանակավոր արգելք, որը կշարունակվի 180 օր։ Այս մասին հայտարարել է ՆԳ, արդարադատության և խաղաղության հարցերով նախարար Նեստոր Ռեվերոլը։ Արգելքը տարածվում է ողջ երկրի վրա՝ անվտանգություն, խաղաղություն և ներքին կարգուկանոն ապահովելու նպատակով՝ ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել