Հիմալայներում՝ Նեպալի տարածքում, հայտնաբերել են 21-ամյա Լյան Շեն Յուաին, ով անհետ կորած էր համարվում 47 օր: Թայվանցուն իր 19-ամյա ընկերուհու հետ վերջին անգամ տեսել էին մարտի 9-ին, Դխադինգ շրջանի հյուսիսային հատվածում: Նրանք արշավ էին գնացել ամենահայտնի ճանապարհով, բայց ընկել էին ձյունամրրիկի մեջ և մոլորվել: 2600 մետր բարձրության վրա տղան և աղջիկը վրան էին տեղադրել և առաջին օրերին սնվել էին մոտները եղած կերակուրով, այնուհետև՝ աղով և ձյունով: 

Անհետացումից 47 օր անց փրկարարները լեռան լանջին կարմիր վրան էին նկատել, որ մոտ նստած էր Լյանը, կողքին՝ ընկերուհու դին, ով մահացել էր դրանից 3 օր առաջ։ Տղան նիհարել էր 30 կիլոգրամով և գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել