Tert.am-ը գրում է.
 Մայիսի երեքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կքննարկեն երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև միջազգային հարցերը՝ ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 «Վաղը Թուրքիայի նախագահը կժամանի Սոչի, կանցկացվեն շատ կարևոր բանակցություններ», - ասել է Պեսկովը։
 Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Անկարան Սիրիայի իրավիճակը, երկկողմանի համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկելու մտադրություն է արտահայտել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել