Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն Ուկրաինայում ընդգրկվել է մայիս ամսվա ամենասպասված հինգ ֆիլմերի  շարքում: Այդ մասին հաղորդում է Zerkalo Nedeli.Ukraina-ն` հաշվի առնելով IMDb-ի և Kinopoisk-ի վարկանիշային արդյունքները: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մայիսի 4-ին:

 Ապրիլի 27-ին Կիևում և Օդեսայում անցկացվել են «Խոստումը» ֆիլմի հատուկ պրեմիերաները: Ուկրաինական վարձույթում ֆիլմը ներկայացնում է Ukrainian Film Distribution ընկերությունը, որը համագործակցում է հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմարտադրող ընկերությունների հետ:

Կիևում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Cinema city-ի Ocean Plaza-ում, որին այցելել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային և մարզային հայ համայնքների հասարակական, քաղաքական և հոգևոր ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել