Newmag-ը գրում է.Պատկերացրեք աշխարհ առանց Google-ի կամ նրա անալոգների: Ժամանակակից մարդու կյանքում կսկսվի իսկական քաոս: Անշնորհակալ լինել պետք չէ, քանի որ որոնողականները մեզ տալիս են մեծ հնարավորություններ, բայց այդ ամենը դեղահաբ չէ անկիրթ մարդու համար:
Ավելորդ պարզեցում
«Որոնողական համակարգը հասկանում է, թե ինչ է ցանկանում գտնել օգտատերը և առաջարկում է այն»: Google-ի համահեղինակ Լարի Փեյջը ժամանակին այսպես է բնորոշել իդեալական որոնողական համակարգի աշխատանքը: Այս կոնցեպցիան կրճատեց օգտատերերի իրականության ընկալումը, սահմանափակելով այն գիտելիքների շրջանակը, որը նա կարող էր ստանալ փնտրտուքի ժամանակ: Այսպես, որոնողականները ոչ միայն առաջարկում են սահամանափակ ինֆորմացիա, այլև ցույց են տալիս այն, ինչ իրենք են ցանկանում:
Ինտերնետ-դեմոկրատիան մահացել է
Ըստ որոնողական փիլիսոփայության, փնտրումների ժամանակ առաջին էջերում (PageRank ալգորիթմով) պետք է լինի այն ինֆորմացիան, որոնք ամենաշատն է որոնվել տվյալ հարցման ժամանակ: Ամեն ինչ փոխվեց, երբ ստեղծվեցին հատուկ լինքերի բիրժաներ, որոնք վաճառում են թրաֆիք, ինչի արդյունքում օգտատերը այլևս երբեք չի տեսնի իրական ինտերնետ դեմոկրատիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


