Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ. Մարի Պետրոսյանն՝ «Ազիզյաններում» հայտնվեու մասինLife.panorama.am-ը գրում է.
 «Ազիզյաններ» սիթքոմն արդեն տեւական ժամանակ է հեռուստաէկրաններին է: Այն հասցրել է սիրվել ու սիրելի դարձնել երիտասարդ դերասանների, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ հենց այս սիթքոմի շրջանակում:

 20-ամյա Մարի Պետրոսյանը, ով մարմնավորում է Ազիզյանների ընտանիքի դստերը, Life.panorama.am-ին պատմեց, որ այժմ, ասես, իր երազում ապրի.

 «Ես ավարտել եմ «Աբել Աբելյանի քասթինք սքուլը», եւ հենց այստեղից էլ նախորդ տարի ինձ հրավիրեցին մասնակցելու «Ազիզյանների» ընտանիքի դստեր կերպարի քասթինգին: Չեմ թաքցնի՝ առաջին փորձը լավ չստացվեց, բայց դա, ի ուրախություն ինձ, պատճառ չդարձավ, որ հաջորդ անգամ եւս ինձ կանչեն: Այդպիսով՝ եւս երկու, երեք անգամ մասնակցեցի քասթինգին, եւ մի օր էլ, ի ուրախություն ինձ, զանգ ստացա՝ ինձ հայտնեցին, որ հենց ինձ են ընտրել: Այս պահին ապրումներս չեմ կարողանա նկարագրել: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ առաջին քայլերն այս ոլորտում կանեմ «Կարգին ստուդիայի» հետ՝ ի դեմս Հայկ ու Արման Մարությունների: Հիմա ասես այս ամենը երազ լինի, մի քանի ամիս է, ինչ իմ երազում եմ ապրում»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել