Ֆրանսիական Mediapart պարբերականը, որը հայտնի է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ կեղծ աշխատանքի նշանակվելու (ամուսնու խորհրդարանային օգնականի պաշտոնում) գործի բացահայտմամբ, նյութ է թողարկել այն մասին, որ իբր կատարվել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության «երրորդ փորձը»` Մարին Լե Պենի նախընտրական քարոզարշավի անցկացման համար ռուսական բանկերից միջոցներ ստանալու, երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին:

Համաձայն պարբերականի նոր տեղեկատվության`«Ազգային ճակատը» օգնության համար դիմել է ռուսական բանկի, սակայն այդ գործողությունը չի ստացվել, քանի որ տվյալ բանկը 2016 թվականի դեկտեմբերին զրկվել է արտոնագրից:
 Իսկ 2017 թվականի մարտին Լե Պենը հայտարարել է, որ Ռուսաստանից կամ ռուսական բանկերից ֆինանսավորում չի ստանում:

Ավելի վաղ «Ազգային ճակատի» նախագահի տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոն վստահեցրել է, որ իրենց առաջնորդի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչները ռուսական բանկերին չեն դիմի ֆինանսավորման խնդրանքով: Իսկ Լե Պենն ավելացրել է, որ «ֆրանսիական բանկերը մերժել են վարկ տրամադրել» կուսակցությանը, այդ պատճառով պլանավորվում է վարկ վերցնել արտասահմանյան բանկերից, խոստանալով անվանել կոնկրետ բանկը, երբ վարկային պայմանագիրը ստորագրված լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել