Կանացի հմայքը. կինը կարող է լինել արտաքնապես գեղեցիկ, բայց չլինել հմայիչ: Կնոջ ամենամեծ զենքը հմայքն է: Իր վարվելակերպը, պահելաձևը, ներկայանալու կուլտուրան, ներդաշնակությունը շատ կարևոր են: Երբ կինը միայն արտաքնապես է գեղեցիկ, բայց զուրկ է թվարկածս հատկություններից, չի գրավում ոչ մեկի և դառնում է վանող:
Բարությունը. հատկապես մեր օրերում կինն այնքան բարի պետք է լինի, որ կարողանա ճիշտ սերունդ կրթել: Չարությամբ լցված կանայք միշտ սխալներ են գործում և վատ օրինակ ծառայում նոր սերնդին: Բարությունն ակամայից գեղեցկացնում է կնոջը, քանի որ ներքին գեղեցկությունը արտաքուստ էլ է երևում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/05/02/irina/36650
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել