Image result for ՈսկուԱդամանդագործների և ոսկեգործների համար պետությունը պատրաստել է բարեփոխումների փաթեթ:

Այն իր մեջ ներառում է լիցենզավորման փոխարինումը ծանուցմամբ, ինչպես նաև ներմուծման և արտահանման ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը միայն մեկ պետական կառույցի:

Դա ոչ միայն կնպաստի գործընթացի պարզեցմանը, այլ նաև զգալիորեն կկրճատի պետական աշխատողի և տնտեսվարողի միջև շփումը: Վերջնական նպատակը մեկ պատուհանն է, որը խթան է հանդիսանալու արտասահմանյան ներդրումների ավելացման համար:

Վերը նշված երկու ճյուղերը իրենց հերթին շարունակում են դրական արդյունքներ գրանցել: Եթե 2015 թվականին ադամանդի և ոսկու արտահանումը կազմում էր 35 մլն դոլար, ապա 2016-ին այ հասավ 75-ի, իսկ այս տարվա համար մասնագետները կանխատեսում են 150 մլն դոլարի արտահանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել