Լուսանկարիչ Սթիվ Մակքարին, իր օբյեկտիվի տակ առնելով ընթերցող այս մարդկանց, եկել է այն համոզման, որ ընթերցելիս մարդկանց դեմքը զարմանալիորեն լուսավորվում է՝ անկախ իրավիճակից, վայրից, նրանց ապրումներից և այլն։ Այդ կախարդական լույսը թաքնված է գրքի էջերում։
Լուսանկարներից մի քանիսում ոչ մի արտառոց բան չկա. օրվա թոհուբոհի մեջ կանգնած է մի տղամարդ՝ մի ձեռքին ծխախոտ, մյուսին՝ լրագիր, կամ էլ ինչ-որ մեկը տուն գնալու ճանապարհին մետրոյում իր սիրելի գիրքն է ընթերցում։ Բայց համաձայնեք, որ մեծ փղի կողքին նստած ընթերցող տղան կամ պայմաններ չունենալու պատճառով գետնին նստած ընթերցող երեխաներն իրոք տպավորիչ են։
Մակքարին ոգեշնչվել է հունգարացի լեգենդար լուսանկարիչ Անդրե Կերտեսի աշխատանքներից։ Նրա ամենաինտրիգային լուսանկարների մեջ շատ են հենց ընթերցող մարդկանց լուսանկարները, որ նա արել է 50 տարվա ընթացքում։ Դրանք տեղ են գտել 1971 թվականին հրատարակված ON READING գրքում։
Մյանմա, 1994 թվական

Հռոմ, 1984 թվական

Չիանգմայ, Թայլանդ, 2010 թվական 
Մումբայ, Հնդկաստան, 1996 թվական

Ումբրիա, Իտալիա, 2012 թվական

Քուվեյթ, 1991 թվական

Կաշմիր, 1998 թվական

Շրի Լանկա, 1995 թվական

Եթովպիա, Օմոյի հարթավայր, 2013 թվական

Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո, 2014 թվական

Քաբուլ, Աֆղանստան, 2002 թվական

Սերբիա, Յուգոսլավիա, 1989 թվական

ԱՄՆ, Նյու Յորք, 2015 թվական

Քուվեյթ, 1991 թվական




