Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Մարինե (Մոնիկա) Պապյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մոնիկա Պապյանը բանկում ունեցել է պահոցներ, որտեղ ի պահ է հանձնել 100 հազարից ավելի եվրո գումար և բրենդային ոսկյա զարդեր:
Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե (Մոնիկա) Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խոշոր չափերի հափշտակություն» (7 դրվագ)։ Ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



