168.am-ը գրում է.

Twitter սոցիալական ցանցը կասեցրել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշվի գործողությունը, որտեղ նրան վերաբերող իրադարձություններն ու նորությունները լուսաբանվում էին արաբերեն լեզվով: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Ինչպես նշել է գործակալությունը, Twitter­-ում չեն ներկայացրել այդ քայլի պատճառները: Ավելի վաղ այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվը հաքերների կողմից քանիցս ենթարկվել է կիբեռգրոհների:

Արգելափակված էջի փոխարեն ժամանակավորապես գործում է նոր օգտահաշիվ: Բացի արաբերենից, Իրանի հոգեւոր առաջնորդը Twitter-­ում օգտահաշիվներ ունի անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներով, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել