Այս նկարները պատկերում են մի երեխայի, ով ծնվել է Հնդկաստանում: Նա ունի հավելյալ գլուխ, որն աճում է նրա ստամոքսից, սակայն դրա վրա չկան ո՛չ աչքեր, ո՛չ ականջներ և մասամբ ձևավորված քիթ և բերան:

21-ամյա կինը դիմել էր Ջահազփուրի Ռամ Սնեհի հիվանդանոցի բժիշկներին հղիության ընթացքում ցավեր ունենալու պատճառով:

Նրան անմիջապես ուղարկում են սոնոգրաֆիայի և ուլտրաձայնային ստուգման, որպեսզի ստուգեն չծնված երեխայի առողջությունը:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ երեխան ծնվելու է հավելյալ վերջույթներով, որը կարող է լինել մակաբուծային երկվորյակի նշան:

Գինեկոլոգ Վիջիետա Գարգը, ով հետևում էր կնոջ առողջական վիճակին, վստահեցրեց ընտանիքին, որ թե՛ մորը, թե՛ երեխային կարելի է փրկել:

Ինչևէ, նրա 24-ամյա ամուսինը պնդում էր, որ մոր կյանքն ավելի կարևոր է, իսկ իրենք կարող են երկրորդ երեխա ունենալ:

Հաջողակ կեսարյան հատումից հետո թե՛ երեխան, թե՛ մայրը փրկվեցին:

Հիմնականում մակաբույծ երկվորյակները բեղմնավորման ընթացքում էմբրիոնների ուշացված տարանջատման արդյունք են:

Դրանք ձևավորվում են, երբ էմբրիոններից մեկը պահպանում է դոմինանտ զարգացումը այլ էմբրիոնների հաշվին:

Ի տարբերություն սիամական երկվորյակների՝ մեկը թերի է զարգացած կամ էլ ամբողջապես կախված ամբողջական պտղից:

Մակաբուծային երկվորյակները շատ հազվադեպ են և հաշվվում է մեկ միլիոն ծնունդների մեջ մեկ դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել