Դիմադրելը շատ կարևոր կարողություն է։ Այ տեսեք, բերեմ մի օրինակ «փողոցից»։ Երբ ուժգին հարված ես ստանում ծնոտիդ, ու հարվածի ձայնից նույնիսկ կողքիներդ են փախչում, շատ կարևոր է ոտքի վրա մնալը։ Եթե ընկար, մի երկու ավել հարված էլ դեմքիդ ես ուտելու, բայց արդեն ոտքով, եթե չասեմ, որ որոշ դեպքերում հակառակորդդ դառնում է գազան և «հոշոտում» է քեզ։ Ահա եթե ոտքի մնացիր, դիմադրությունդ «աշխատացրիր», վիճակը փոխվում է. չընկնելուցդ հակառակորդդ գալիս է անակնկալի, վստահությունդ մեծանում է սեփական ուժերիդ նկատմամբ, հարվածից զգացած ցավը քեզ դառնում է «օգնական», արդար զայրույթդ բազմապատկում է ուժդ։Այն, որ ժամանակը սովորեցնում է այս ամենը, պարզ է, բայց արդյո՞ք կան մեխանիզմներ, համակարգեր, որոնք այս ամենը մտցնում են մարդկանց մեջ։
Եվ ամեն դեպքում կարևորը բոլոր իրավիճակներում «ոտքի վրա» մնալն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1401127663259088?notif_t=close_friend_activity¬if_id=1493718920551119
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



