Armsport.am-ը գրում է.

Գամեիրո. Ես ի՞նչ պետք է անեի Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի Բարսելոնայում

«Սևիլիայի» նախկին հարձակվող Կևին Գամեիրոն, որն այժմ պաշտպանում է Մադրիդի «Ատլետիկոյի» գույները, խոսել է այն մասին, թե ինչու է ինքը հրաժարվել տեղափոխվել «Բարսելոնա»:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին, սակայն վերջինս նախընտրեց տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ.

«Ամռանը ես պետք է ընտրություն կատարեի «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև: Բայց ես ի՞նչ պետք է անեի Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի «Բարսելոնայում»,- Գամեիրոյի խոսքերն է փոխանցում «Le10 Sport»-ը:

Իսպանիայի առաջնության 35 տուրի արդյունքներով Գամեիրոն 29 հանդիպման է մասնակցել, որոնցից 20-ում դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:

Ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել