Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն իր ընթերցողներին  ներկայացրել է դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդու` Ռոբերտոյի առաջին լուսանկարները։Ինչպես և Հռիփսիմեն հայտնել էր, փոքրիկի` 40 օրականը լրանալուց հետո ծնողները մկրտել են նրան։
 
Փոքրիկ Ռոբերտոյի քավորը Հռիփսիմեի քրոջ ընտանիքն է։ «Էդգարն ու Նաիրան նաև Ալբերտոյիս քավորն են»,– ասաց Հռիփսիմեն։
 
Ռոբերտոյի մկրտությունը կայացել է Սուրբ Հակոբ եկեղեցում, այնուհետև ծնողները մեծ քեֆ են արել ռեստորանային համալիրներից մեկում։ Երգչուհին նշեց, որ խնջույքը շատ լավ է անցել։ Մինչև ուշ գիշեր ընկերների հետ տոնել են իրենց ուրախությունը։
 
 
Ռոբերտոյի մկրտությունը, սակայն, խնջույքի միակ առիթը չէր։ Նախորդ ամիս Գրիգորի և Հռիփսիմեի ավագ որդին` Ալբերտոն, հայտնվել էր հիվանդանոցում։ «Ալբերտոյի մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Շատ դժվարի օրեր ենք հաղթահարել։ Փառք Աստծո, հիմա ամեն բան  լավ է։ Խոստացել էինք մատաղ անել, երբ ամեն բան ավարտվի»,– նշեց երգչուհին։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել