««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով: «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից մամոգրաֆիկ հետազոտության կարիք ունեցողների ցուցակներ են պահանջվում: Ի դեպ, յուրաքանչյուր դպրոցի հրահանգված է տալ մեկ մանկավարժի անուն: Եթե դպրոցում կա հետազոտության կարիք ունեցող թեկուզ երկու հոգի, ապա նախապատվությունը տրվում է ոչ թե ավելի վատառողջին, այլ դպրոցի տնօրենի ծանոթին»,-գրում է թերթը: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել