«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։


Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում  կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։

Հանդիպումը կայացել է շատ հարգալից և ջերմ մթնոլորտում։ Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։  Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»,-գրում է թերթը։


 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել