168.am-ը գրում է․

Հնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել` հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում: Ինչպես հաղորդում է ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը, այդ քայլի նպատակը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն է:
Նահանգապետը կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»: Այդ նպատակի համար նահանգապետը պատվիրել է 10 հազար փայտե մահակ: Բազմաթիվ զույգերի միաժամանակյա հարսանիքի ընթացքում 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/05/02/788624.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



