Ամերիկացի ռեփեր Էմինեմի ներկայացուցիչները դատի են տվել Նոր Զելանդիայի իշխող կուսակցությանը, հայտնում է Sky News-ը: Փաստաբանների կարծիքով՝ քաղաքական գործիչները իրենց նախընտրական հոլովակում օգտագործել են Էմինեմի «Lose Yourself» երգը:

Էմինեմի դատապաշտպան Գերի Ուիլյամսի խոսքերով` այդ երգի իրավունքները պատկանում են Eight-Mile Style ընկերությանը:

Հոլովակը ստեղծվել է դեռևս 2014 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել