Yerkir.am-ը գրում է.Այսօր Ստամբուլում, մայիսի 1-ին նվիրված ցույցի ժամանակ բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե մահակներ: Մի քանի տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մոտ 200 ցուցարարներ փորձել են շարժվել դեպի Թաքսիմ հրապարակ, մինչդեռ իշխանությունները արգելել էին այդ հրապարակում իրականացնել որևէ բողոքի ցույց: Ցուցարարները կրել են պաստառներ` «Կեցցե մայիսի 1-ը, վերջ` դիկտատորին», «Թաքսիմը մերն է, մերն էլ կմնա» կարգախոսներով:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/128465.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել