Թվիթերը նորությունների շուրջօրյա հեռարձակում է սկսելուYerkir.am-ը գրում է.
 Twitter-ը  Bloomberg Media-ի հետ համատեղ պլանավորում է ստեղծել ծառայություն` նորությունների շուրջօրյա հեռարձակմամբ: Նախագիծը կունենա սոցցանցայի հարթակում օնլայն հեռուստաալիքի  ձևաչափ, գրում է The Wall Street Journal-ը:
 Նախագիծը կսկսի իր աշխատանքը հավանաբար այս աշնանը:Հեռուստաալիքը, որն առայժմ անվանում չունի, օնլայն կհեռարձակի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից:

 «Մենք կարծում ենք, որ կարող ենք գրավել այն լսարանին, որը չի ցանկանում վճարել հեռուստատեսության համար, բայց դիտում է հեռուստացույց հընթացս, և մենք կարծում ենք, որ  Bloomberg-ը մեզ համար իդեալական գործընկեր է»- հայտարարել է  Twitter-ի ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոտոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել