ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրուցը նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին հարցից հետո:
Լրագրողը հարցրել է թվիթերյան հաղորդագրության վերաբերյալ, որում Թրամփը նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփ-Թաուեր հեռախոսազրույցը իբր գաղտնալսելու համար Օբամային համարել է «վատ և հիվանդ տղա»:
«Ես իմ կարծիքն ունեմ, դուք կարող եք ձերը ունենալ»,- արձագանքել է նախագահը: Լրագրողը պնդել է, որ Թրամփը պատասխանի հարցին՝ հայտարարելով, որ նրա կարծիքը կարևոր է, քանի որ նա երկրի նախագահն է:
«Բավական է, շնորհակալություն»,- ընդհատել է նախագահ Թրամփը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել