Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարը: Արքայադուստրը մայիսի 2-ին երկու տարեկան կդառնա: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, զույգը նոր լուսանկար էր հրապարակել նաև Շառլոտայի 1 տարեկանի կապակցությամբ: «Մենք համոզված ենք, որ այս լուսանկարները բոլորին դուր կգան»,- նշված է Քենսիգթոնյան պալատի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն աշխատում են երեխային մեծացնել հասարակության աչքից հեռու: Առաջին անգամ արքայադուստր Շառլոտան լուսանկարվել է իր ծննդյան օրը` 2015 թվականի մայիսի 2-ին:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել