Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցի մասնակիցների շարքերը ներխուժած իրավախախտների դեմ: Բազմահազարանոց ցույցի մասնակիցները, որոնք հավաքվել են ֆրանսիական խոշորագույն արհմիությունների կոչով, երթ են անցկացնում Փարիզի կենտրոնում:
Երթի դիմակավոր մասնակիցները սկսել են քարեր, դյուրավառ հեղուկով նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ տուժել է առնվազն երկու ոստիկան: Ձերբակալվածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Երթի անվտանգությունն ապահովում են ավելի քան 9000 ոստիկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել